«Դրսի գողականներին» զուգահեռ՝ Վլադիմիր Գասպարյանը «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է «Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում:
«Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում ոստիկանության պետերի, ժոդովրդի լեզվով ասած, միլպետների փոփոխություններ եղան: Սյունիքի մարզում ոստիկանության բոլոր բաժինների պետերը փոխվեցին, նույնը տեղի ունեցավ Շիրակում:
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և սուսուփուս տուն է ճանապարհել Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ հեղինակություններով զբաղվող վարչության պետին: Թե ով կլինի տան ճանապարհ բռնած հերթական պաշտոնյան՝ կերևա առաջիկայում» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։