31-ամյա տղամարդը «Վ Կոնտակտե» կայքով գյուղերից մեկի բնակչուհուց սպառնալիքով 50 հազար դրամ է պահանջել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 31-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ՝ դատապարտվելով 450 հազար դրամ տուգանքի:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վ Կոնտակտե» կայքով ծանոթացել է գյուղերից մեկի բնակչուհու հետ,որից հետո նրա տվյալներով և նկարով բացել է կայք էջ, վերջինիս մասին արատավորող,պատիվն ու արժամապատվությունը նվաստացնող և վարկաբեկող, ինչպես նաև նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները համացնացի կայքերում հրապարակելու սպառնալիքով, շորթման եղանակով գույք հափշտակելու դիտավորությամբ նրանից 50.000 դրամ է պահանջել:

Մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք, որի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանն ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքեր է դիտել կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, բնակության վայրից դրական բնութագրվելը, խնամքին մինչև տասնչորս տարեկան երկու մանկահասակ երեխաների առկայությունը,տուժողի կողմից բողոք չներկայացնելը:
Դատարանը ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

 

Տեսանյութեր

Լրահոս