Աշոտ Աղաբաբյանը Սերժ Սարգսյանին կներկայացնի այն իրավիճակը, որում հայտնվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է: Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է:

Աշոտ Աղաբաբյանը ժխտեց այն լուրերը, ըստ որոնց՝ ինքը կուսակիցներից վիրավորված է, դրա համար էլ բոյկոտել է խորհրդարանի աշխատանքները: Ըստ նրա՝ քառօրյայի օրերին ինքը հիվանդ է եղել: «Բուլետենի մեջ եմ եղել ու արդեն Ազգային ժողով ուղարկել եմ, թե ինչի համար եմ բացակայել նիստերից»,- ասաց պատգամավորը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031