Պաշտոնյաներ, որոնց կարելի է պետական դավաճան որակել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել: Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում Հայաստանը կարող է իր տարածքով ապահովել տարեկան 70 մլրդ. խ/մ իրանական և թուրքմենական գազի փոխադրում երրորդ երկիր: Ավելին՝ գազի տարանցման համար մատակարարը պարտավոր է վճարել փոխադրված գազի 5 տոկոսի չափով:
Ի դեպ, 70 մլրդ խ/մ գազի 5 տոկոսը կազմում է 3 մլրդ 500 մլն խ/մ: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանը սպառել է 2 մլրդ 450 մլն խ/մ գազ: Այսինքն՝ մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ: Եվ հիմա ո՞վ է մեղավոր, որ մինչ օրս այս ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի արվել, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի շարունակենք ՌԴ-ից գազ գնել այդքան թանկ գնով:
Հավելենք, որ այս տարիներին Հայաստանի ներսում գազի բաշխման ծառայությունը 400 տոկոսով թանկացել է՝ 47,1 դոլարից դարձել է 185,5: Տպավորություն է, թե ոսկեջրած խողովակներով են գազ մատակարարում: Մինչդեռ ակնհայտ է, որ գազի սակագինը սահմանող ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում է ի վնաս ՀՀ բնակչության, քանի որ
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 1 խմ գազի սակագնի հաշվարկի մեջ անգամ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների սենյակների ծաղիկների արժեքն են «մտցրել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: