Դատավոր Ելենա Քոչարյանը կարգապահական տույժի կենթարկվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաև դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդարադատության խորհուրդը քննելու է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Դատական համակարգի պատասխանատուները, սակայն, այս պատմությունը փորձում են գաղտնի պահել, քանի որ դատավարական սխալ թույլ տալու այս պատմության արդյունքում այլ` համակարգային խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ:

Մասնավորապես, նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Ելենա Քոչարյանի վարույթում 2 հազար գործ կա, տարեկան նա շուրջ 9 հարյուր գործ է քննում: Իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում «որակի» մասին խոսելն անիմաստ է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031