Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Շիրակի դատախազի հետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետ Սամվել Սիմոնյանի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ:

Իմ և ընտրողներիս վրդովմունքն ու անհանգստությունը հայտնեցի տեղի ունեցած դանակահարության եւ անկարգությունների կապակցությամբ, ասացի, որ հարցը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և կարեւորեցի տեղի ունեցածի ամբողջական և համոզիչ բացահայտումը, այդ թվում և իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությունը:

Պարոնայք Ասլանյանը, Սիմոնյանն ու Նադարյանը վստահեցրեցին, որ բոլոր ջանքերը գործադրում են օրենքով իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու, տեղի ունեցածին ամբողջական իրավական գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Հույս հայտնեցի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Հուսադրող չէ, սակայն, որ մինչեւ այս պահը միջադեպի մասնակիցներից ոչ ոք հայտնաբերված չէ, թեեւ բոլորի ինքնությունը իրավապահներին հայտնի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031