Ադրբեջանական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը։ Հակառակորդը գրեթե ամեն օր տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։
«Դուք բաներ ասացիք, որ ես չգիտեմ: Ես մարդասպան եմ: էլ ի՞նչ եք ուզում ասեմ, որ հանգստանաք: Ես առաջին իսկ օրվանից փորձել եմ կապ հաստատել։ Դուք ասացիք, որ ես հայտարարել եմ, որ փող չունեմ։ Ե՞րբ եմ նման բան հայտարարել»,- ըստ «Փաստինֆոյի»՝ հարց ուղղեց մեղադրյալը, ինչին տուժողը պատասխանեց. «Ձեր դատապաշտպանն է նախորդ դատական նիստին ասել»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ ու թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն տիկին Փոլա Տեր-Մաթոյանը:
«Դեկտեմբերի 1-ին անընդհատ գալիս էին ոստիկանները մեզ ասում՝ ամոթ է, ելեք, ի վերջո Պուտինն է գալիս, ես էլ ասի՝ եթե Պուտինը ձեր պապան է, ապա ինձ համար ոչինչ է, դրա համար չենք պատրաստվում հեռանալ: Ոստիկաններին ասացինք, որ մի քանի օր շարունակ էդ ցրտին երեխաներիս հետ գիշերեցինք նախագահի դռան դեմը, ինչի պետք է լքենք, ինչ է մի հատ Պուտին է գալիս, ասին դե կտեսնեք ինչ է լինելու ու գնացին: Լուսադեմին քաղաքացիական հագուստով մի մեծ խումբ մարդիկ՝ ոստիկաններ գնում-գալիս էին, նայում դեմքիս, ծիծաղում, իսկ 6 :15 եկան կանգնան գլխներիս: Բռնի ուժով ամուսնուս մի մեքենայով տարան, գրկած հետո եկան ինձ մի ուրիշ ավտոյով տարան, հարցրեցի բա երեխեքս, ասին երեխեքիդ էլ կբերեն»:
«Ես ինքս ֆիզիոթերապևտ եմ, անում եմ դրա հետ կապված հարցերը, բայց ինձ հարկավոր է նաև լոգոպեդի ծառայությունը՝ մեկ հանդիպումը՝ 3000 դրամ, որին դեռևս գումարի պատճառով չեմ տարել, դեղորայքային բուժում ենք ստանում, աջ կոնքի հոդը տեղաշարժված է, սեպտեմբերին պարզ կլինի՝ վիրահատում են, թե ոչ: Անցյալ տարի գլխի հեմատոմաները հեռացվեցին, բայց հիմա ունի կիստաներ և հիդրոցեֆալիա: Դեռևս դեղորայքով պայքարում ենք, որ հետագայում հիդրոցեֆալիան պատճառ չդառնա, որ շունտավորում անեն»
Հուլիսի 4-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76 շենքի 16-րդ բնակարանում հայտաբերվել է սնդիկ՝ 0,5լ տարողությամբ շշի մեջ լցված (մոտ 3 կգ):
2012 թ. նոյեմբերի 30-ին՝ առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն:
Քննարկմանը ներկա Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին դուր չեն եկել ֆիլմի քննադատությունները կառավարության հասցեին
Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:
Մի քաղաքացի, ով բնակվում է նշված փողոցի 74 շենքում, իր բնակարանում հայտնաբերել է կասկածելի իր (ըստ տեղեկությունների՝ դա 2 կգ-ից ավելի սնդիկ է) և այն հանձնել է Երևան քաղաքի դատախազությունում ծառայություն կատարող ոստիկաններին:
Ես քեզ արդեն բացատրեցի, դու հեռանկարային անձնավորություն ես, քո փորձով, գիտելիքներով, քո էս` գնալ Եվրոպա սովորելով և այլն, պետության համար հեռանկարային կարաս լինես ու մենք ուզում ենք, որ դու լինես:
Հայկական կողմը կտրականապես հերքում է ադրբեջանցի զինվորների վիրավորվելու գործում իր մասնակցությունը:
Սպանել էր հարազատ եղբորը:
Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով:
Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ` սպանությունների կիզակետում:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Ոսկեհատ հատվածում (1-ին կմ) «Օպել» մակնիշի 34 OR 156 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել դաշտը, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Ստորագրահավաքին այսօրվա դրությամբ online ձևաչափով միացել են մոտ 2000 անձ և մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնություններ՝ այդ թվում Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, Լոս Անջելեսի Գեոքաղաքական ակումբը, Հայկական Միություն հասարակական կազմակերպությունը, մի շարք համայնքի պատվավոր անդամներ, հասարակ քաղաքացիներ և այլոք:
Հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
«Ցանկացած թանկացում բեռ է բնակչության համար, բայց եթե ուզում ենք կայուն էլեկտրամատակարարում ունենալ, պետք է գնանք այդ քայլին, այլընտրանքը հովհարային անջատումներն են»,-ասաց նա։
Հանցագործությունը կատարել էր… հանցագործության մասին հաղորդում տվողը:
Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:
«Մենք մեր լավ աշխատանքով փորձում ենք, նկատի ունեմ կառավարությունը, նախագահի ուսերից բեռ վերցնել, նախագահի համար դա լավ գնահատական է, և համոզված եմ, որ նրա համար լավ նվերն այն կլինի, որ կառավարությունը շատ լավ աշխատի»։
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ այսօր ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ և վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել են: Վիրահատությունը հաջող է անցել:
Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Հուլիսի 2-ին Ալավերդու քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովը նիստ էր գումարել՝ հունիսի 20-ին Ալավերդու Հաղթանակի հուշարձանի տարածքում ապօրինաբար բաց թողնված անասունների տիրոջը վարչական տույժի ենթարկելու համար:
«Կանգնեք հրապարակում և նայեք՝ Թամանայնի թողած շենքերի հետևում ինչեր են կանգած: Եթե որևէ ճարտարապետ կասի, որ դա սիրուն է, ես իրեն կհամարեմ իմ թշնամին: Հա, քիչ ենք պայքարում: Կանգնեք, օգնեք շատ պայքարենք: Մեր Պրոսպեկտի շուկայի համար էրեխեքը կռիվ տվեցին, ծեծվեցին, ոստիկանություն ընկան: Կողքներին էի՞ք: Մի հատ ճարտարապետ կա՞ր»:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»:
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` օրերս Դիլիջանի տներից մեկից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: