Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ևս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ:
Սա ավելի լավ Երեւանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է մեր թղթակիցը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում:
Հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել:
Հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում՝ կահույքի նախկին արտադրամասում:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օպերատիվ քննչական խումբը գյուղի կիսակառույց շենքերի մոտ հայտնաբերել է Կապան քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին, գլխի և մարմնի մասում վնասվածքներ ստացած:
Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա:
Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»:
Ոստիկանները հայտնաբերեցին տեսախցիկի արձանագրած կողոպուտ կատարողին:
Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:
Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը :
Ա. Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հուլիսի 10-ից գտնվում է արձակուրդում՝ դա հերթական արձակուրդն է, ու այդ ընթացքում իրենք չեն հանդիպել: Սարգիս Մովսիսյանն ասաց, որ Արցախ կատարած այցը աշխատանքային չէր:
Պաշտպանական կողմի առաջ քաշած տեսակետին, թե ազատամարտիկը միգուցե մահացել է բժշկական սխալի պատճառով, ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝տիկին Մարիետան, այսպես արձագանքեց. «Փաստաբանի ասածներն անմիտ են, որովհետև ախպերս արյան մեջ շաղախված էր, այսինքն, դրանք շատ ծանր հարվածներ են հասցրել: Այն տարբերակը, որ ասում են, թե Վարդանն ինսուլտ է տարել, բացառված է: Երբ հիվանդանոցում ստուգում էին, ինքը հրահանգներին պատասխանում էր ամբողջությամբ, ու երբ օրինակ ասում էին՝ ծունկդ բարձրացրու, նա բարձրացնում էր, ձեռքերը, աչքերը…»
Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:
Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ:
Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.
Հուլիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել երկու աղջիկների, նրանց տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
«Սա պարզ, պետական պատվերով բան է, ու այս ոստիկաններն իրենք իրենց խայտառակում են, ոստիկանի անունն են խայտառակում: Եթե սա պարոն ոստիկանապետի ասած՝ ոստիկանի նոր կերպարն է, ուրեմն մեզ համար ամեն ինչ պարզ է: Իսկ եթե ոչ, ուրեմն գոնե բարի եղեք, այդ որ ինստրուկտաժ են արել, ուղարկել մեր վրեն, մի հատ էլ սիրուն թող հրահանգավորեն՝ կգնաս, այսպես կասես: Թե չէ մարդիկ եկել են, չեմ տեսել, չգիտեմ, չեմ հիշում… Աչքը մռմռացել է, տուժող է: Իմ աչքն էլ է մռմռացել, ես էլ եմ տուժող, ինձ էլ տուժող ճանաչեք այդ դեպքում»,- դատարանում ասաց Վարդան Վարդանյանը:
Հուլիսի 23-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի բնակարաններից մեկիի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 22-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:
«Կրկնում եմ՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ընդնում են, որ Ռուսաստանը ոստնահարում է Հայաստանի շահերն ու անվտանգությունը, բայց պնդում են, որ այլընտրանք չկա Ռուսաստանին, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիային, հետո էլ Ադրբեջանին զիջումների հարցում»:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ասլան Ջանջըն խոսեց այն մասին, թե ինչ սկզբունքով են համշենահայերն անվանակոչում իրենց զավակներին. «Ինչպես հայտնի է` համշենահայերն իսլամացվել են 17-18րդ դարերում, որի արդյունքում կիրառում են հիմնականում թուրքական անուններ: Կան հատուկենտ օրինակներ, երբ Թուրքիայում ապրող համշենահայերը իրենց զավակներին հայկական անուններ են տալիս: Կոնկրետ իմ ազգանունը հայերեն «ճանճ» բառից է: Համշենահայերենում «ջանջ» նշանակում է մեղու. նախնիներս նախկինում զբաղվել են մեղվաբուծությամբ»: