ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
Դաժան ծեծի ենթարկվածը 2 օր անց մահացել է:
Փոփոխություններ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված տուգանքների չափերում:
Հունիսի 28-ին առավոտյան 10:30-ի սահմաններում Արմավիրի գերեզմանատանը պայթյուն էր եղել: Պայթյունի հետեւանքով մեկ աշխատակցի տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն, որը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ:
«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի մասով քրեական գործը կարճվել և վերջինիս քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ծնողների խնդրանքով «Շիրակ կենտրոնի» աշխատկիցները որոշեցին օգնել և ընտանիք վերադարձնել նրանց անչափահաս որդուն, ինչպես նաև որդու սիրելի գամփռին:
Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 96-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սարալանջին:
Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով Արման Ցոլակյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում»:
2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքն ըստ հայցի ՀՔԱ Վանաձոր գրասենյակի՝ տեղեկատվության տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարանի 2014 թ. ապրիլի 9-ի որոշման դեմ:
27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հուլիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է:
Քաղաքացի Արամայիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2014թ. հուլիսի 9-ին. շուրջ 8 ժամ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում:
«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ինքը գործով վերջին նիստի ժամանակ միջնորդել էր, որ Ամոյանին տեղափոխեն քաղաքացիական հոգեբուժական հիվանդանոց:
Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից:
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը 20 տարի Ուկրաինայում ապրելուց հետո վերադառնալով հայրենիք` չի կարողանում քաղաքացիություն ձեռք բերել, և քանի որ ուշացրել է 50.000 դրամ տուգանքը վճարել` պետք է վտարվի երկրից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հուլիսի 14-17-ը ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի արդյունքները:
Եթե արդբեջանցիները կարող են 4 հոգով գալ մեզ մոտ խորոված անել, դա նշանակում է` մեր սահմանը բաց է, որի առաջին պատասխանատուն մեր բանակի գերագույն հրամանատարն է, երկրորդը` գլխավոր շտաբի պետն է եւ պաշտպանության նախարարը:
«Հիվանդն ահագին արյուն էր կորցրել, դրանից էլ կարծում եմ, որ շոկ էր ՝ ճնշման անկումով: Հիվանդը բերվել է Շտապ օգնության ուղեգրով, ըստ երեւույթին կանչ են տվել, բերել»:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը:
«Բաբկեն Սարգսյանի որդին ԵԿՄ անդամ չէ, հայրն է դժբախտաբար ԵԿՄ անդամ, բայց ինքը 47 հազար անդամներից մեկն է, գեներալի հետ ոչ մի կապ չունի, ինչպես որ նրանց հարազատներն են պնդում: ԵԿՄ-ն հայրենասիրական կառույց է, չի սովորեցնում, որ հայ մարդ սպանեն: ԵԿՄ-ում բոլորը դատապարտում են այդ փաստը, գեներալ Մանվել Գրիգորյանն առավել եւս: Ով էլ լիներ, կդատապարտեր գեներալը»:
Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի հղի կնոջ սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերելուց:
86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։