«Փոխվեց ադրբեջանցիների հռետորաբանությունը: Եթե մինչ այդ «մեծ –մեծ բրդում էին», հիմա Ալիևը սկսեց խաղաղությունից խոսել ու բավականին խեղճացավ: Համենայնդեպս, ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել:
7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել:
Տիկին Մարիետայի խոսքերով՝ նման պրովոկացիաներ հրահրում է նաև ընտանիքի հայրը՝ իրեն ազատամարտիկ հռչակած Բաբկեն Սարգսյանը: «Դուրս են գալիս, ազատ ման են գալիս, որ մեզ հունից հանեն: Իրեն ազատամարտիկի տեղ է դրել, Երկրապահի անդամ է, բայց նա ոչ մի կռվի չի մասնակցել: Կռվի ժամանակ Ախալքալաքում պանիր է վաճառել, իսկ երբ կռիվը վերջացել է՝ եկել է, կեղծ թղթեր հանել, մարտական ուղի է ներկայացրել ու դարձել Երկրապահի անդամ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ ավելացնելով. «Իսկ այս հարցով առաջընթացի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
«Այդ տղայի մոտ ոչ մի բան չկար, ես ինքս եմ ստուգել, նա նույնիսկ կոշիկները հանեց ու ցույց տվեց, որ զենք չունի մոտը: Միայն բջջային հասարակ հեռախոս ուներ, հեռախոսի մեջ լուսանկարներ կային, նաև՝ զինվորական: Հարցրեցինք՝ «դո՞ւ ես», ասաց՝ «ոչ, եղբայրս է»:
Երևանում 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23մ/վ, կա անձրևի փոքր հավանականություն: Օգոստոսի 10-12-ը , 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արագածոտնի մարզի Լուսագյուղ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից հանդամասում տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ծովակ գյուղի բնակիչ Ա. Վ.-ի (ծնվ. 1986 թ.) դին:
«ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Այրվել են 50 հակ անասնակեր և անասնագոմին կից կառուցված խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):
Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:
Գորգեր, կարպետներ, ուլունքներով զարդեր, կավե իրեր. ազգային կենցաղի ավանդական այս ճյուղերին կարելի է ծանոթանալ ու նաեւ տիրապետել Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի գետնահարկում՝ օգոստոսի 7-ից գործող Գյումրու կենցաղի անկյունում:
Ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` կան կենդանի մնացած ուղեւորներ: Հաղորդվում է, որ վթարի ժամանակ հինգ հոգի դուրս է թռչել ինքնաթիռից, նրանցից երեքին հաջողվել է փրկվել:
«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը։
Պարզվել է, որ Դավիթ Բեկ թաղամասի փայտամշակման արտադրամասում այրվել է մոտ 200 քմ փայտանյութ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Լ. Հ.-ն սպառնացել է ինքնասպան լինել՝ նետվելով Սևանա լիճը:
«Նոր պատմություն ենք կերտում. ինչպես հնում փառահեղ հաղթանակ ունեցանք, հիմա էլ է այդպես լինելու: Դա են ապացուցում հակառակորդի զոհերն ու կորուստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Գևորգ Վարդևանյանը:
Դրամանենգին բռնեցին փող տպող սարքը ձեռքին փախչելիս:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի բակում քաղաքացիները հայտնաբերել են օձ, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դավիթաշենում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
Վանաձորի տարբեր հատվածներում, գրեթե բոլոր աղբամանների կողքին եւ ոչ միայն, արդեն մի քանի տարի է, տեղադրված են նաեւ պլասմասե շշերի համար նախատեսված հատուկ աղբարկղեր:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իրենց զինվոր որդիների համար: Իսկ ձմռան ամիսներին վագոն-տնակներում բնակվող զինվորների ընտանիքներին առաջին հերթին կտրամադրվի վառելափայտ: