Հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք), Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի:
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի պետ Կամսար Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը հաստատում է լուրն այն մասին, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով կրակել են նաև կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրած վնասների մասին մանրամասներ կազմակերպությունը չի հաղորդում։
«Ես իրենից պատիվ եմ պահանջելու իրա այլանդակ խոքերի, զրպարտանքների համար: Իմ տղան բարձրագույն ավարտ կիրթ տղա է: Էնքան անգրագետ է, որ չգիտի, որ եթե մարդ երկու հոգուց ավել մարդ է խեղդում կամ սպանում, նրան տալիս են ցման ազատազրում, իսկ ինքը ասում է՝ իբր իմ երեխեն հինգ հոգու է խեղդել, սպանել: Էդ ի՞նչ ստեր է ասում, իմ երեխեն օրինավոր է ու դաստիարակված»,- նշեԼ է Լիա Հովհաննիսյանը:
Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով: Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն:
«Այս պահին խնդիր ունենք ոռոգման ջրի հետ կապված: Ոռոգման ջուր չունենք արդեն 20-25 տարուց ավելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղաշեն համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը՝ խոսելով գյուղում առկա ամենամեծ խնդիրների մասին:
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ուրբաթ օրը ներկա են գտնվել մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորությանը, վերջինս հուղարկավորվել է ԼՂՀ տարածքում:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։
«Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ»
Հուլիսի 28-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեր թերթը ստիպում է մարդկանց մտածել, իսկ դա լինում է այն դեպքում, երբ դու ես մտածում, այսինքն՝ դու մտածում ես, ու ստիպում ես մարդկանց մտածել»,- ասում է Արամ Աբրահամյանը
«Սահմանապահ գյուղերում, իհարկե, լարվածություն կա, և հիմնականում հացահատիկային դաշտերի բերքահավաքի ժամանակ են սկսվում սահմանին կրակոցները, ուղղակի այս տարի ինչ-որ չափով ագրեսիվ են մեր հարևանները։ Երեկվա դրությամբ՝ ամբողջ հացահատիկային կուլտուրաների 6 100 հա-ից արդեն հավաքել ենք 5 400հա-ը»:
Տեղեկատվական հասարակության չգրված օրենքներով արձակուրդը տարածվում է նաև Ֆեսյբուքի վրա:
Հուլիսի 28-ին, ժամը 11.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 հասցեում:
«Կոմբայնը տարել էի Չինարի գյուղ երկու օրով օգնության, Կարմիր Կաչի պայմանավորվածություն էր, ժամը լրանալուց երեք րոպե առաջ՝ երեկոյան 7-ին 3 պակաս սկսեցին կրակոցները, կոմբայնը մնաց դաշտում, երեկ ենք տեղափոխել, տեղափոխելու պահին էլ հետևից կրակոցներ եղան»:
«Դին երեկ ցերեկն են բերել: Գյուղում փոքրիկ գերեզմանոց ունենք՝ Եռաբլուրի նման, որտեղ մեր կռված տղաներն են թաղված, հենց նրանց կողքին էլ Խաչատուրինն է լինելու: Ամբողջ ծախսը պաշտպանության բանակն է հոգացել, հոգեհանգստին էլ իր գնիդ հրամանատարն էլ եկել, այսօր էլ Պաշտպանության բանակից են մարդիկ գալու»:
Հուլիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հուլիսի 28-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը:
Հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Երևանում hուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 26-ին, կտրուկ վատացել է հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը՝ այդ մասին տեղեկանալով «Матросская тишина»-ի մեկուսարանի աշխատակցից:
Վթարի հետևանքով ВАЗ-ի ուղևոր ՌԴ քաղաքացի 30-ամյա Նադեժդա Մուրակինան տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Ուժեղ տղամարդ՝ պատրաստ աշխարհը պատառ-պատառ անել, բայց միևնույն ժամանակ՝ քնքուշ, ռոմանտիկ, զգացմունքային. ոչ թե տղամարդ, այլ իսկական մուրազ: Այն էլ՝ հասանելի:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օրերս կայացրած դատավճռով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռասուլմոհամմադ Բելալի Մարաղեբիգիլանիին դատապարտեց 11 տարի ազատազրկման` նրան մեղավոր ճանաչելով առանձնապես խոշոր չափերի թրմամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Ըստ մրցույթի կայքէջի, քվեարկության արդյունքներն ամփոփված են: Ս.Ռուբենյանի օգտին գրանցվել է 19 370 ձայն: Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Քարիմովը ստացել է 18 158, իսկ Լիտվայի ներկայացուցիչ Մոնիկա Լինկիտեն՝ 16 324 ձայն:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 20 OL 935 պետհամարանիշով ավտոմեքենան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:
Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար: