Բաժիններ՝

Տավուշի սահմանամերձ գյուղերում ցորենը գրեթե հավաքել են, չնայած կրակել են նույնիսկ «Կարմիր խաչի» մեքենայի ուղղությամբ. մարզպետ. tert.am

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ցանքատարածությունների ցորենի հիմնական բերքը հավաքվել է, չնայած սահմանին կրակոցները չեն դադարում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։

«Սահմանապահ գյուղերում, իհարկե, լարվածություն կա, և հիմնականում հացահատիկային դաշտերի բերքահավաքի ժամանակ են սկսվում սահմանին կրակոցները, ուղղակի այս տարի ինչ-որ չափով ագրեսիվ են մեր հարևանները։ Երեկվա դրությամբ՝ ամբողջ հացահատիկային կուլտուրաների 6 100 հա-ից արդեն հավաքել ենք 5 400հա-ը»,- նշեց նա։

Մարզպետը հիշեցրեց, որ ավելի վաղ դիմել էին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակ՝ ադրբեջանական կողմից կրակոցները բերքահավաքի շրջանում կանխելու հայցով, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը չի գործել։ ««Կարմիր խաչը» հուլիսի 26-ին եղել է Տավուշի մարզում՝ Չինարի համայնքի հատվածում, նրանք ձեռք էին բերել նախնական պայմանավորվածություն ադրբեջանական կողմի «Կարմիր խաչի» հետ, որպեսզի կրակոցներ չլինեն, բայց դա էլ չօգնեց, էլի երեկոյան ժամը 19։00-ին կրակեցին և՛ «Կարմիր խաչի» մեքենաների վրա, և՛ գյուղտեխնիկայի վրա»,- ասաց նա։

Հովիկ Աբովյանը նշեց, որ կրակոցները սկսվելուն պես աշխատուժին ու գյուղտեխնիկան դաշտից դուրս են բերել և տուժածներ չեն եղել։

Մարզպետի խոսքով՝ չնայած վտանգին, բերքը աստիճանաբար հավաքում են. «Լրիվ հավաքելու ենք, ոչ մի հատիկ չի մնալու դաշտերում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս