Դարձյալ խոտածածկ տարածքներ են այրվել
Հուլիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում՝ 20 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի վերջնամասում՝ 400 քմ եղեգնուտ և խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Լաստի խութ» կոչվող հատվածում՝ 500 քմ, «Ծտի բներ» կոչվող թաղամասում՝ 600 քմ, Գորիս գյուղի մոտակայքում՝ 50 քմ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի մոտակայքում՝ 1500 քմ, Խաչիկ գյուղի մոտակայքում՝ 10 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղում՝ 50 քմ, Լուսաձոր-Ակնաղբյուր գյուղերի միջանկյալ հատվածում՝ 1 հա խոտածածկ տարածք:
Երևանի Հրազդանի մեծ կամրջի տակ այրվել է 800 քմ, Հրազդանի կիրճում՝ «Հաղթանակ» կամրջի մոտակայքում` 1000 և 800 քմ, «Շահումյան 2-րդ» գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Գյուլիքևխյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ 100 քմ, Գ. Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում՝ 1200 քմ, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն