Սոնա Ռուբենյանին կհանձնվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը. pastinfo.am

«Նոր ալիք-2014» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակն այսօր երեկոյան Յուրմալայում (Լատվիա) մրցույթի փակմանը նվիրված գալա-համերգի ժամանակ կհանձնվի Հայաստանը ներկայացնող 20-ամյա Սոնա Ռուբենյանին, հաղորդում է pastinfo.am-ը:

Ըստ մրցույթի կայքէջի, քվեարկության արդյունքներն ամփոփված են: Ս.Ռուբենյանի օգտին գրանցվել է 19 370 ձայն: Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Քարիմովը ստացել է 18 158, իսկ Լիտվայի ներկայացուցիչ Մոնիկա Լինկիտեն՝ 16 324 ձայն:

Երեք մրցութային օրերի արդյունքներով Սոնա Ռուբենյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (220 միավոր): Մրցույթի հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է (228), երկրորդ և երրորդ հորիզոնականներում՝ Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորիա Պետրիկն ու Վյաչեսլավ Ռիբիկովն են` համապատասխանաբար 226 և 224 միավորներով:
Մրցույթին այս տարի մասնակցում են 13 երկրների 16 ներկայացուցիչներ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031