Բաժիններ՝

Քնքուշ մաչոները

Ուժեղ տղամարդ՝ պատրաստ աշխարհը պատառ-պատառ անել, բայց միևնույն ժամանակ՝ քնքուշ, ռոմանտիկ, զգացմունքային. ոչ թե տղամարդ, այլ իսկական մուրազ: Այն էլ՝ հասանելի:

imyerevan.com կայքը գտավ տարբեր մարզաձևերի ուժեղագույն հայ ներկայացուցիչներին, որոնք համատեղում են իրենց մեջ երկու՝ առաջին հայացքից անհամատեղելի հատկանիշեր՝ ուժ և քնքշություն:

Վլադիմիր Սիմոնյան, մարտեր առանց կանոնների մարզաձևի Եվրոպայի, Իրանի, Ուկրանինայի և Հայաստանի հնգակի չեմպիոն
Քնքշությունը հրաշալի հատկանիշ է, որը ես անսահման գնահատում եմ: Բայց, գրողը տանի, իմ մեջ այն չկա:

Ոչ, ես կոպիտ չեմ, պարզապես այդ քաղցր-մաղցր զգացմունքայնությունն իմ մեջ չկա: Կարծում եմ, որ դա ամեն դեպքում իմ կենսակերպի հետ է կապված: Բայց քնքուշ լինելը, միանշանակ, հրաշալի հատկանիշ է:

mda (1)

Սերգեյ Ասատուրով, ուժային եռամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ
Քնքշության ամսին խոսելը շատ պատասխանատու գործ է: Բայց այնուամենայիվ, մարզիկների մեծ մասը բարի է ու նուրբ: Դա իրականում իր բացատրությունն ունի: Մարդը, ով ժամերով մարզվում է, պարզապես չի կարող բացասական լիցքեր ունենալ: Մարզումները հոգին մաքրում են: Եվ երևի հենց սա է պատճառը, որ ուժի հետ համատեղ մարզիկները միաժամանակ քնքուշ են ու բարի:

mda (2)

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս