Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարևոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն դրսևորումներից է և կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031