
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչ Սահր Համադ անունով բժիշկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական նամակ է գրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանին ուղղված նամակում նա դատապարտել է Թուրքիայի վարքագիծը՝ նշելով, որ թուրքական կողմը միայն դիտողի դերում է եղել, թե ինչպես է Գազան ավերվում։
«Ձեր խոսքերով մեզ մոլորեցրիք, ձեր լռությամբ մեզ միայնակ թողեցիք», – գրում է բժիշկ Համադը։ Վերջինս ընդգծել է նաև, որ Գազայի բնակիչները հույս էին կապել Էրդողանի հետ, բայց Թուրքիայի միջամտության բացակայությունը նրանց հիասթափեցրել է:
Բժիշկն Էրդողանին մեղադրել է պատմական ու կրոնական պարտականությունները չկատարելու համար և շեշտել, առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։