Սեպտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 1964 թ. ծնված Լևոն Վ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 6-10-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին` հյուսիս–արևմտյան` 5-10 մ/վրկ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 70/Ա շենքից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Տարոն Հ.-ի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 29.09-03.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.73 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.73.մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ հոկտեմբերի 5-ին Երևանում 32-ամյա վարորդի կողմից Nissaո-ով տեղի ունեցած ավտովթարից, որի ժամանակ ավտոմեքենան տապալում է ավտոտեխսպասարկման խանութի էլեկտրական դարպասը, այնուհետ՝ խանութի ցուցափեղկերը:
Շաբաթ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի 31-ամյա վարորդ Ալբերտ Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հանդիպել են Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների համայնքների հանրակրթական, մարզական և երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ:
Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կապան համայնքի գործարարների հետ: Քննարկվեցին Կապանում գործարար միջավայրի բարելավման, գործարարության ընդլայնման և զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցերը,ապրանքների իրացման ու արտահանման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսը Երեւանում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման մեկնարկը Հանձնակատարին Էրեբունի պլազա հյուրանոցի մոտ դիմավորել են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով կալանավորված անձանց հարազատները:
«Առաջին իսկ պահից մենք այդ տեսախցիկների վերաբերյալ տեղեկություններ չունեցանք, և ներկայիս տեղեկությունների համաձայն՝ այդպիսի ձայնագրություններ չկան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք դեպքը տեսագրվե՞լ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքի վայրի մոտ տեսախցիկ կա:
««Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց քաղբանտարկյալների ցուցակ չեն տվել, բայց միաժանակ նշել է, որ Հայաստանում կան քաղաքական գործով հետապնդվողներ: Ի՞նչ է նշանակում: Հետապնդումը կա, իսկ գործող անձինք չկա՞ն, քաղաքական բանտարկյալներ չկա՞ն: Իսկ հիմա, երբ պետք է իրենց դիվիդենտեր հավաքել, նրանք հայտարարում են, որ այո, Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ»,- ասաց Լաուրա Պետրոսյանը:
«Ասել, թե դատավճռից մեծ հույսեր ունենք՝ սուտ կլինի: Մենք պարզապես ցանկանում ենք մեր ձայնը բարձրացնել առ այն, որ ամբողջ դատական պրոցեսը ֆարս էր: Ֆարսը եղել է սկսած նոյեմբերի 5-ից, մենք տեսնում ենք, որ շարունակությունը դատարանում է: Դատարանում տուժողներ էին հանդես գալիս միայն ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում ստեղծվեց իրավիճակ նոյեմբերի 5-ին»:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը վաղը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը: Նրա խոսքով՝ լրագրողների հետ հանդիպման դիմումը ՔԿՀ-ի պետի կողմից ընդունվել է ի գիտություն, և իր ամուսինը բազմաթիվ բացահայտումներ է անելու բանտային կյանքի և իր նկատմամբ գրանցված խախտումների մասին:
Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին: Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:
Նրանց փոխանցմամբ՝ Լեւոն Հայրապետյանը քաղցկեղ ունի եւ հիվանդությունը վերջին ամիսների ավելի է սրվել:
Կարեւորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորումն ու զարգացումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ-ին նախաձեռնեց մշտադիտարկման անցկացում ՀՀ զինվորական հոսպիտալներում:
Սահմանամերձ Դովեղում մանկական խաղահրապարակը բացվեց սեպտեմբերի 23-ին՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ: Նորաբաց խաղահրապարակի կողքին գտնվում են Բենիկ Սարուխանյանին պատկանող հավանոցը, խոզաբունը եւ զուգարանը:
«Եթե դրանցից մեկը դիպել է որովայնին, մյուսը ոտքին, պետք է հասկանանք, որ դա նստած դիրքի կամ շարժման արդյունք է: Եթե կրակում է ներքև, հետևաբար սպանելու դիտավորություն չկա:
Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 39-ամյա Սերգեյ Ազարյանը, ով աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ Volkswagen-ը վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 25-ամյա Նահապետ Թորոսյանը:
ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ներկայացրեց Գառնու դիտարանում, Ստեփանավանի օդանավակայանում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ Հակոբն իր առողջական վիճակի հետ կապված բոլոր հետազոտությունները չանցնի, լիարժեք պատկերացում չունենանք և նաև իր գերության ընթացքում մարդու իրավունքների առնչությամբ խնդիրների համապատասխան ընթացք չտրվի»:
Վարդան Գեւորգյանը նշեց, որ որեւէ վնաս քաղաքին չի հասցվել: «Մեր շենքերը ամուր են մեր լեռների պես, 2-3 բալը քաջարանցիների համար վախենալու չէ, ոչինչ չի եղել»,-ասաց քաղաքապետը:
Ժամը 22:00-ի սահամաններում բախվել են Volkswagen մակնիշի 79 QQ 900 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 062 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Երևանում հոկտեմբերի 5-ին հնարավոր է անձրև, 6-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
Հոկտեմբերի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նրա խոսքով՝ հարկային կանխավճարների մեխանիզմը, որը երկար ժամանակ էր գործում, 2015թ.-ին չեղյալ կհամարվի: