Սուրիկ Խաչատրյան. Չհայտարարված պատերազմի և անկախ պետականության կերտման տարիներին ուսուցիչը շարունակեց իր ազգապահպան գործունեությունը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հանդիպել են Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների համայնքների հանրակրթական, մարզական և երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Գնահատելով ու մեծարելով նրանց կատարած մանկավարժական աշխատանքը մարզպետ Ս. Խաչատրյանը նշել է. «Չհայտարարված պատերազմի և անկախ պետականության կերտման տարիներին, չնայած դժվարություններին, ուսուցիչը շարունակեց իր ազգապահպան գործունեությունը, դառնալով կայունության, հարատևության և պետության կայացման հզոր կռվան»:
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը ուսուցչի աշխատանքը հայ ազգին հավատարմության և նվիրումի ծառայութուն համարեց: Մաղթելով գնահատում, առողջություն և անսպառ եռանդ:
ՀՀ նախագահի, վարչապետի, ազգային ժողովի և մարզպետարանի անունից շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին մարզի երկարամյա մանկավարժական գործունեություն ծավալած ուսուցիչներին:
«Ոսուցիչները շնորհակալություն հայտնեցին մեծարանքի ու գնահատման համար և նշեցին, որ անկախ պետականության ու ինքնիշխանության պայմաններում ուսուցիչներն իրենց ավելի պարտավորված են զգում և պատրաստ են հայրենանվեր մանկավարժական գործունեությամբ կրթելու հայրենիքին նվիրված սերունդ»,- ասված է հաղորդագրության մեջ: