Բաժիններ՝

Հանձնակատարին հանձնված նամակում 17 քաղբանտարկյալի անուն կա (ցանկ)

Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսը Երեւանում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման մեկնարկը Հանձնակատարին Էրեբունի պլազա հյուրանոցի մոտ դիմավորել են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով կալանավորված անձանց հարազատները: Նրանք հանձնակատարին նամակ են հանձնել, ինչպես նաեւ ներկայացրել են Հայաստանում քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերն ու քաղաքական հետապնդումները: Այս մասին տեղեկացնում է forrights.am-ը:

«Մենք պաստառներով կանգնած էինք, հանձնակատարն ինքը մոտեցավ մեզ, ինքը խնդիրները լսեց եւ ասաց, որ անպայման հետամուտ կլինի: Հանձնակատարը նաեւ ասաց, որ Շահենն ընդհանրապես չպետք է դատապարտվի, քանի որ նա անչափահաս է եւ դիմել է ինքնապաշտպանության: Քանի որ Հայաստանում չկան էն քաղաքական ուժերը, որոնցից ինչ-որ բան կարողանանք ակնկալել, մնում է, որ ապավինենք դրսի ուժերին»,- «ForRights.am»-ին հայտնեց Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը:

Հանձնակատարին հանձնված նամակում նշված է եղել 17 քաղբանտարկյալի անուն, այդ թվում նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի եւ Հայկ Կյուրեղյանի անունները: «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը եւս ներկա է եղել հանձնակատարի հետ հանդիպմանը:

 Նամակում նշված քաղբանտարկյալներն են.

1.Շանթ Հարությունյան
2.Ալեք Պողոսյան
3. Ավետիս Ավետիսյան
4. Լիպարիտ Պետրոսյան
5. Վարդան Վարդանյան
6. Արմեն Հովհաննիսյան
7. Միսակ Առաքելյան
8. Վահե Մկրտչյան
9. Ալբերտ Մարգարյան
10. Սեւակ Մնացականյան
11. Հայկ Հարությունյանը
12. Տիգրան Պետրոսյան
13. Մկրտիչ Հովհաննիսյան
14. Շահեն Հարությունյան
15.Անուշավան Գրիգորյան
16.Հայկ Կյուրեղյան
17. Վոլոդյան Ավետիսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս