
Նոր մանրամասներ Առինջի կամարի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի կամարի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 39-ամյա Սերգեյ Ազարյանը, ով աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ Volkswagen-ը վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 25-ամյա Նահապետ Թորոսյանը:
Վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ն. Թորոսյանն ու նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչներ՝ 54-ամյա Թագուհի Հարությունյանը, 30-ամյա Սիլվա Թորոսյանը և 4-ամյա Արամ Տոնապետյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Թորոսյանն աշխատում է «ԱՔՈՆ» ՍՊԸ-ում ՝որպես ֆինանսական գծով փոխտնօրեն, Թ. Հարությունյանն աշխատում է Աբովյանի ժննդատանը՝ որպես բուժքույր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի հատուկ քննչական կոմիտե:
Մանրամասներն՝ այստեղ