
Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա ը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը ներկայացրեց Գառնու դիտարանում, Ստեփանավանի օդանավակայանում և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքը:
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ աշխատանքների մասին: Նա մասնավորապես նշեց, որ ավարտվել է ֆրանսիացի մասնագետների այցը Կապան, Վայք, Ստեփանավան և Գառնու դիտարան. կատարվել են պրոֆիլակտիկ աշխատանքներ սարքավորումների արդիականացման ուղղությամբ:
Ամերիկացի մասնագետների հետ համագործակցության արդյունքում` «Այրիս» կայանը տեղադրվել է նոր պատվանդանի վրա, որը լիովին համապատասխանում է նոր սերնդի կայանների տեխնիկական պահանջներին:
Մոսկվայի երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքները, ինչը թույլ կտա վերանորոգել և գործարկել եզակի սարքավորումը:
Աֆրիկա-եվրոպական տարածաշրջանային համաժողովում ԱԻ նախարարությունը ներկայացնող Հ. Եմիշյանը զեկուցեց, որ նախարարության կարողությունները և արագ արձագանքման միջազգային թիմերի պատրաստածությունն արժանացել են բարձր գնահատականի և հաստատվել է 2015 թ. ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորման քննություն անցնելու հայտը:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ուսումնասիրել այլ երկրների փորձը` աղետների բժշկության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերելու փորձը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն