
Ես չեմ էլ իմացել, որ երկրաշարժ է եղել. Քաջարանի քաղաքապետ. news.am

Քաջարանում օրերս գրանցված երկրաշարժը բնակչությունը չի զգացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: «Ես չեմ էլ իմացել, որ երկրաշարժ է եղել, լրատվամիջոցներից եմ տեղեկացել»,-ասաց նա:
Վարդան Գեւորգյանը նշեց, որ որեւէ վնաս քաղաքին չի հասցվել: «Մեր շենքերը ամուր են մեր լեռների պես, 2-3 բալը քաջարանցիների համար վախենալու չէ, ոչինչ չի եղել»,-ասաց քաղաքապետը:
Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: