Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտյան՝ Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցած ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթով:
«Նորից նույն մաշկային եւ հոգեբանական խնդիրներն են մոտը, տարանք Բերդի հիվանդանոց, էնտեղից էլ տեղափոխեցին նորից ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն: Հիմա նորից բուժվում է»:
Տեղեկատվությունն ամենաարժեքավոր ապրանքն է, եւ զարմանալի չէ, որ շատ ընկերություններ են փնտրում աշխատակիցների, ովքեր ունակ են կանխելու տեղեկատվության արտահոսքը:
«Եթե պիտի ապրեմ ինչ-որ մեկի թելադրանքով, ապա միայն Աստծո: Չեմ ուզում մանրանալ՝ ասելով, որ չեմ գողանում, չեմ սպանում և այլն, բայց փորձում եմ սխալներ չանել: Լինելով արվեստի ասպարեզում, երաժշտության և հատկապես փոփ -երաժշտության ոլորտի մարդ, իմ առջև խնդիր եմ դրել ոչ ոքի հետ չհամեմատվել ոչ թե որովհետև ես լավն եմ, այլ որովհետև ես՝ ես եմ: Յուրաքանչյուր մարդ իր ձևի մեջ անկրկնելի է»,- ասում է նա:
Երևանի բնակչի նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ՝ տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունում` ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում: Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը դստերը պառկեցրել է մահճակալին, հանել վերջինիս տաբատը և ներքնազգեստը, ինքը հանել է իրենը ու իր սեռական օրգանն ուղղելով երեխայի կողմը՝ պառկել է վերջինիս վրա և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Զբաղվածության խնդիրը Շիրակի մարզում առաջնային է: Զբաղվածության կենտրոնները ստեղծման իսկ օրվանից հաշավռում են, գրում ու գրանցում աշխատանք փնտրողներին, նրանց գործազուրկի կարգագավիճակ է տրվում, այնուհետ աշխատանքի տեղավորման քայլեր են ձեռնարկվում:
Արդվու հիմնական դպրոցում 21 աշխատող կա, 15 աշակերտ: Մոտակա տարիներին այդ թվի աճի հեռանկար էլ չկա։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ամիրյան փողոցում գտնվող մի սրճարանից Արմեն Չիչյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:
Սովետական համակարգում երեք սկզբունք կար՝ մի հավատա, մի վախեցիր եւ մի խնդրիր։ Դա ճիշտ չէ, հակառակը՝ պետք է հավատալ երազանքին, պետք է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, պետք է հավատալ, որ դու կարող ես փոխել աշխարհը, պետք է հավատալ այն ամենին, ինչը քո ուժերի սահմանում է։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բենզալցակայանի հետնամասում վրաերթի է ենթարկել 1956 թ ծնված Սամվել Ու.-ին:
Այսօր «Շիրակ կենտրոնում» տեղի ունեցավ համատեղ երիտասարդական, բարեգործական հերթական ձեռնարկը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 37 շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի:
«Մի բանկում բացարձակապես տեղյակ չէին` ինչի համար էի ես գնացել: Ես, ինչպես հասկացա, հանրապետությունում առաջին մարդն եմ, որ որոշել է իր կամքով ֆոնդ ընտրել: Որքան մարդու հարցրեցի, ասում են` «չէ, ես չեմ էլ ընտրելու ֆոնդ, ես դա համարում եմ անիմաստ, էս գումարները կորած եմ համարում»: Այսինքն` նույնիսկ շատ քիչ մարդիկ կան, որոնց կարող ես հարցնել, թե ինչպես է ինքն ընտրել կուտակային կենսաթոշակային հիմնադրամ»:
Ադրբեջանցի գեներալի աշխատասենյակում ենթասպա կոչումով, զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն լեզվով հայ զինծառայողին հարցուփորձ է արել։ Համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին, նախապես կապած աչքերով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարել են հակառակորդի մարտական դիտակետերից մեկը և առաջարկել ցույց տալ, թե որտեղով է անցել, սակայն ինքը ոչինչ չի հայտնել, քանի որ անցնելու պահին մութ էր և ոչինչ չի տեսել:
Ժ. Սաադեն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տեսախցիկն արձանագրել է տարադրամ փոխանակելիս ձեռքի ճկուն հնարքով գումար հափշտակողին:
Լոգարանում տանտիրուհու արնաշաղախ դին էր:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը:
Գողին բռնեցին գեղեցկության սրահից դուրս գալիս՝ գողոնը ձեռքին:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Տանը և բակում ամենուր արյուն էր. Գուգարքում կատարված սպանության հետքերով:
«Երբեմն մարդկանց աչքերը սեւանում են շահույթ ստանալու մոլուցքից, բայց ի ուրախություն բոլորիս ծրագիրը հովանավորող մարդիկ այդպիսին չեն, եւ նաեւ չափազանց կարեւոր է, որ այս ծրագրի իրականացումը համընկավ մեր ռազմավարական նպատակադրման հետ»:
Հոկտեմբերի 9-ին Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում 26-ամյա Նելլի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Իմ երեխաները մեծացել են հոգևոր պատմություններ լսելով, ֆիլմեր դիտելով… Մինչև «Հայր մեր» աղոթքը չեն ասում, չեն քնում: Նրանց մեջ ՍԵՐ ենք սերմանում. սեր դեպի կենդանիները, բնությունը, ընկերները, մարդիկ… Իմ երեխաները շատ խղճով են: Կարծում եմ՝ խիղճը շատ բան է ասում հավատքի մասին…»,- ասում է Արթուր Իսպիրյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող Ա2 թաղամասի 12-րդ փողոցի 1/4 հասցեում գտնվող մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն: