«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ:
Մահացածներն են՝ «Գազելի» վարորդը՝ Ռազմիկ Մկրտչյան (1955թ.), Մարինե Նազարյան (1959թ.), Արամայիս Շիրազունի (1954թ.), Վանիկ Սարգսյան (1994թ.), Հաբեթ Սեդրակյան (1962թ.) եւ Գայանե Սեդրակյան (1965թ.)։ Վերջին երկուսը ամուսիններ են։
Նոյեմբերի 11-ին, ժամը 05.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Կ. Ա.-ն (ծնվ. 1976 թ.) և Դ. Բ.-ն (ծնվ.1982 թ.):
7 վիրավոր է տեղափոխվել Գյումրի ԲԿ: Բոլորը հետազոտվել են և այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Հիվանդանոցի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված 7 հոգուց մեկին գանգուղեղի, արյունազեղում միջին գանգափոսում վնասվածքով տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց: 2011 թվականին ծնված Էդմոն Սիմոնյանի, որը ունի բազուկների, ամրակների կոտվածք, վիճակը կայուն է , վաղը կորոշի, թե որտեղ է նպատակահարմար նրան վիրահատել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
«Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկի պատուհանից ցած նետված տղամարդը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ: 168.am-ի հետ զրույցում Լ. Պետրոսյանն ասել է, որ թեև սպասելիքներ չունեն, սակայն պատրաստվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյաց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:
Աշոցք համայնքում մեղուներն են ոչնչանում: Պատճառներն անհայտ ու անբացատրելի են:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Խդր Ք.-ն:
Շիրակի մարզում վթարի ենթարկված երթուղային «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:
Ախթալայի մանկապարտեզում, ըստ սահմանված կարգի, երեխաների սննդակարգը փակցված է պատին՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ցանկում այն բոլոր մթերնքներն են, որոնք Առողջապահության նախարարության կողմից թույլատրելի են համարվում երեխաների համար:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:
Այսօր «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` հրամանով աշխատանքից հեռացրել է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Հեռացման փաստաթղթում բացակայում են լուրջ հիմնավորումները: Լ. Իգիթյանը Հրաչ Համբարձումյանին փորձում է աշխատանքից հեռացնել վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների ֆոնի վրա: Հրաչ Համբարձումյանը 168.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշում է, որ կեղծ հիմնավորում բերելով աշխատանքի չներկայանալը իրենից ոչ բժշկական թուղթ են պահանջել և ոչ էլ հաշվի են առել, որ նա այս տարի չի օգտվել օրենքով հասանելի արձակուրդից:
Ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղեւոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանորւթյան:
Օրերս Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Ե.-ն:
Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լինում է այնպես, որ խանութում 3 օր ձու չի լինում: Մենք վաճառում ենք տեղական ձու, հատով՝ 85 դրամ, իսկ տուփով արժե 900 դրամ: Սրանք մեր գներն են, սակայն կան խանութներ, որտեղ 1 ձուն արժե նույնիսկ 90 դրամ:
Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ.
Ըստ նախնական տեղեկությունների` կա 7 զոհ և վիրավորներ:
Այսօր համացանցում տեղեկատվություն է հրապարակվել («Հերիք է հանդուրժել ճանապարհային ոստիկանների ապօրինությունները»), որի հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում Իջևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային ոստիկանության ծառայողների արձանագրած խախտման, ինչպես նաև իր խնդրանքով իրեն ներկայացված արգաչափ սարքի վկայականում, իր կարծիքով, կատարված փոփոխության առնչությամբ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1961 թ. Վաչիկ Մ.-ին: