Ավտովթար Բյուրականում. 22-ամյա վարորդը Nissan-ով կողաշրջվել է. նրան ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 51 տան բնակիչ, 22-ամյա Գոռ Մելքոնյանը իր վարած Nissan մակնիշի 34 DT 319 համարանիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մելքոնյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 59 տան բնակիչ, 22-ամյա Վաչիկ Սարգսյանն ու Բյուրականի բնակիչ, 21-ամյա Վոլոդյա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Աշտարակի, 1-ը՝ Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները և իրենք էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: