Բաժիններ՝

Կինը սուտ հաղորդում է տվել, թե ամուսնինն իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ՝ դատապարտվելով 1 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ամուսնու կողմից իրեն ամուսնական անհավատարմության մեջ մեղադրելու համար նրանից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ ոստիկանությունում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, հաղորդում տալով այն մասին, որ իբր ամուսինը վիճաբանել է իր հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, վառված ծխախոտի գլանակը հանգցրել է ձախ ձեռքին և իր նկատմամբ՝ իր կամքին հակառակ, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Ըստ դատարանի վճռի՝ մինչև դատաքննության սկսվելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Մեղադրողը մեղադրական եզրակացությունը հաստատելիս դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկել: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը որպես ամբասըտանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է համարոել խնամքին երկու մինչև 14 տարեկան անչափահաս երեխաներ ունենալը, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարում կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, բնակության վայրում դրական բնութագրվելը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս