Բաժիններ՝

Փող չունենալու պատճառով Սարգիս Անանյանը Երևանում արյան հետազոտության չի ենթարկվում

tesankyun.am-ը գրում է.  Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 25-ին վերադարձած. Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու:

Այդ հետազոտությամբ պետք է պարզվի՝ Ադրբեջանում Ս. Անանյանին վնասակար նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ:

Ներկայումս Սարգիսը գտնվում է Կողբ գյուղում, իր քրոջ Քնարիկ Խասիկյանի տանը: Տիկին Քնարիկը հայտնեց, որ մինչ այժմ ոչ ոք Սարգիսին ֆինանսական կամ դեղորայքի աջակցություն չի ցուցաբերել, դեղորայքը գնել են իրենք:

Հոկտեմբերի 8-ին Սարգիսին այցելել են Կարմիր խաչի աշխատողները եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Նոյեմբերյանի բժշկական կենտրոնն անվճար դեղորայք տրամադրի Սարգսին: Ք. Խասիկյանն ասաց, որ եղբոր առողջական վիճակը բարվոք չէ, նա կարողանում է քայլել միայն հենակների օգնությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս