Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ-օգնականն ու հարևան Արագածը. ԳԱԼԱ

Այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նորանշանակ օգնական Զարզանդ Նիկողոսյանից ճշտել, թե ինչպես է աշխատելու նոր պաշտոնում, ինչով է հիմնականում օգնելու Սուրիկ Խաչատրյանին:

Սակայն Սյունիքի մարզպետարանից կայքին փոխանցել են, որ Զարզանդ Նիկողոսյանն աշխատանքի չի ներկայացել: Կայքը փորձել է  կապ հաստատել նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հեռախոսազանգին պատասխանող անձը հայտարարեց, թե խոսողը ոչ թե Սուրիկ Խաչատրյանն է, այլ նրա հարեւանը՝ Արագածը:

Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը 2013թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ է եղել, այնուհետև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նախաքննական մարմինը գտել էր, որ նրա գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս