Փոխգնդապետ Գրիգորի Վլադիմիրի Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի, մայոր Նելսոն Վազգենի Ավանեսյանը` Ասկերանի շրջանային բաժնի, մայոր Արման Ալեքսանդրի Սարգսյանը` Քաշաթաղի շրջանային բաժնի, իսկ մայոր Գեղամ Սեւակի Գրիգորյանը` Մարտունու շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալների պաշտոններում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 22-24-ը անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2014» արդյունաբերական վեցերորդ միջազգային ցուցահանդես:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում Ալվինա Գյուլումյանը խորհրդարանի առջև երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը:
Ժամը 20:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սևակ Իսպիրյանը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանության բաժանմունքի ոստիկան Վարդան Գևորգյանի ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշված է, որ նա աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 01.35-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել, Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը:
«Նորքի հոգեբուժական» կլինիկայից «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշակական կենտրոն է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի Ռաջան՝ «քիմիական նյութերով այրվածք» ախտորոշմամբ։
Վարչապետը ողջունել է նման ձեւաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը եւ կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.15-ին տեղեկատվություն է ստացվել , որ ժամը 20.10-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Օգոստոսին երկրի տարածքում վտանգավոր տենդով վարակվածության 20 դեպք էր գրանցվել, որոնցից երեքը մահվան ելք էր ունեցել:
Այժմ Գալուստ Սահակյանը ունի 4 ռեֆերենտ, որոնցից 2-ը Արմինե Այվազյանն ու Զարուհի Բաբուխանյանն են:
Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.
«Արդեն 4-5 տարի է, աշխատում եմ որպես դագաղագործ: Դե, 17 տարեկանից հյուսնություն եմ սովորել: Սկզբից երկար ժամանակ կահույքի գործ էի անում, հետո սկսեցի դագաղագործությամբ զբաղվել»,- ասում է Վահե Զաքարյանը:
Նախաքննության ընթացքում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, «քուն» հրամանից հետո, օգտագործելով մեկ այլ զինծառայողի հոգեպես անօգնական վիճակը, այն է` վերջինի կողմից իր կողքի մահճակալին քնած լինելը, իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ` ձախ ձեռքով շոշափել է շարքային զինծառայողի առնանդամը: Ըստ մեղադրանքի՝ զինծառայողն այդ գործողությունը կրկնել է մեկ այլ օր ևս: Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով:
Հոկտեմբեր 18-ին` ժամը 02:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997 թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքը հրապուրում է հավատացյալներին, զբոսաշրջիկներին:
Արթիկի քարհանքերից կատարված գողությունները բացահայտվեցին: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:
Շիրակի մարզի մեղրն առանձնահատուկ է համային և որակական առումով: Սա մասնագետներն են պնդում՝ համեմատելով այն հանրապետության մյուս բնակավայրերից ստացված մեղրաբերքի հետ:
Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ Իրանի քաղաքացուհին դեն էր նետել թմրամիջոցը: Բայց դա դեռ ամենը չէր…
«Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել և օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»:
Ոստիկանի աչքից չվրիպեց անցորդի կասկածելի պահվածքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 09.00-21.00 դադարեցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Նորագավիթ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Կարեն Լ.-ն:
«Չի կարող ծնողը իր մի երեխային լավ նայել, մյուսին՝ ոչ: Դա վառ երևաց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, որի համար ծախսված գումարով կարելի էր Վանաձորում մի քանի խաղահրապարակ կառուցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հոկտեմբերի 22-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին արևելյան շրջաններում , 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ:
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։