ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Վաղը Արարատի մարզի Հայանիստ գյուղում լինելու է բողոք-հավաք` տրանսպորտի անբարվոք վիճակի դեմ: Մոտ տասը գյուղ (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ) սնող Ջրառատ-Երևան երթուղային տաքսին միակն է, որը հասնում է մինչև Երևան և չկա այլընտրանք:
«Երբ Արմեն Մարտիրոսյանը հրատարակեց երեխաներին սեռական դաստիարակություն տալու երկհատորյակ, ես ափ բերան էի մնացել, երբ մտածեցի, որ 5-14 տարեկան երեխան, որը դեռ զուգարան գնալուց հետո չի կարողանում իր որոշ օրգանները մաքրել, հանկարծ նրան պիտի բացատրենք, թե ինչ է նշանակում սեռական հարաբերություն»,- ասաց Հայր Կոմիտասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով մանկական գրականության ոլորտում այսօր առկա բազմաթիվ խնդիրներին:
Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար Քյարամ Մանուկյանին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացնելու մասին:
Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քաղաքային ավտոկայանում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի խոսքով՝ երեխան կարող է շոկ ապրել համացանցում տարբեր կայքեր բացելիս կամ այնպիսի գրքեր գնելիս, երբ տեղյակ չէ անգամ, թե ինչ է այնտեղ գրված. «Հիմա խանութում վաճառվում է Բաց հասարակության հիմնադրամի կողմից հրատարակված տրանսվիստիտների գովազդի գիրք, որտեղ նկարներ էլ կան, և որը ցանկացած երեխա կարող է գնել: Ի դեպ, այն նաև ակտիվորեն գովազդվել է «Սիվիլնեթ»-ով: Երեխաների հոգեբանական վիճակի մասին որևէ մեկը մտածո՞ւմ է` ո՛չ, օրենքն արգելո՞ւմ է, ո՛չ: Սա է խնդիրը, դրա համար ես կոչ եմ անում մեր պատգամավորներին, մեր Կառավարությանն ընդունել ինֆորմացիոն անվտանգության մասին օրենք: Եկեք թույլ տանք, որ մեր փոքրիկ հասարակությունն առողջ մեծանա»:
«Մենք դեմ ենք գրաքննությանը, այն համարում ենք աբսուրդ, անհեթեթություն, որովհետև ինչ որ արգելվում է, ավելի հետաքրքիր է դառնում: Միակ պայքարի ձևը, որ մենք տեսնում ենք, այսօր ստեղծվող լավագույն մանկական գրականությունը լրատվամիջոցների և այլ հասարակական կազմակերպությունների կողմից գովազդելն է, մարդկանց ծանոթացնելը, իրազեկելն ու առաջարկելը»,- ասաց Անուշ Վարդանյանը: Նրա խոսքով՝ հրատարակչությունները պատասխանատվություն չեն կրում հրատարակվող գրքերի համար, բայց իրենք ընտրում են միայն լավագույն գրքերը, և թեկուզ քիչ տպաքանակով, բայց նախապատվությունը տալիս են կրթող, դաստիարակող գրականությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում են ակտիվ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացվել՝ Երևանի կենտրոնում քաղաքացի Շարոյանի ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։
Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաև «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ: Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաև «Երևանյան նորաձևության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի և Ռուսաստանի մոդելավորողները:
«Այստեղ ներկայացված են լավագույն դիզայներները, ովքեր մասնակցում են աշխարհի լավագույն ցուցադրություններին և նորաձևության շաբաթներին։ Շատերն առաջին անգամ էին Հայաստանում, նրանք հիացած են մեր երկրով։ Թվում է, թե սիրահարվել են Հայաստանին և անընդհատ պետք է գան, մեր հասարակությանը ցույց տան իրենց արվեստը, ուրախացնեն կանանց և նրանց գեղեցիկ հագուստներ ներկայացնեն»,- ասում է AJA-ի նախագահ Գագիկ Գևորգյանը:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
«Երևան Շոու 2014» (Yerevan Show 2014) նախաձեռնության նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ազատ տնտեսական գոտին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 06.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի առաջին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Աբովյան-Մասիս ճանապարհին՝ հողակտորներից մեկի հարակից տարածքում, անհայտ պայմաններում հրդեհվել է «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Երևան քաղաքի Կուզնեցով փողոցի 5 շենքի բնակչուհի Գայանե Մարտիրոսյանին:
Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի եւ վաճառքի կներկայացվեն Դրախտիկի եւ Հադրութի շրջանի եւս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաեւ արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.):
«ՎԱԶ-21099»-ի և «Հոնդա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հասկանալի է, շենքը սեփականատեր ունի, բայց որ գնել է, մենք էլ մեջն ենք եղել՝ կենդանի մարդիկ, հո անասուն չէինք… Դրա համար մենք մեր շահերը պաշտպանում ենք ու խոսում»:
Ժամը 19:20-ի սահմաններում Ոսկետապ-Վեդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Արալեզ գյուղի բանկիչ, 55-ամյա Սերյոժա Ասատրյանի վարած ГАЗ 53 մակնիշի 26 ԼԼ 147 համարանիշի և նույն մարզի` Արարատ գյուղի բնակիչ, 49-ամյա Արսեն Սիրեյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՕR 794 համարանիշի ավտոմեքենաները:
Բացահայտվել է նաև խարդախության 9, գողության՝ 3, խուլիգանության՝ 2, ապօրինի ծառահատման, կաշառակերության, յուրացման և դրամանենգության 1-ական դեպք:
Լորետան եթե իսկապես ուզում էր օգնել, թող նախևառաջ մտածեր ինչ անել: Թող ոստիկանություն կանչեր, Ավոյի համար շտապօգնություն կանչեր: Դրանով նա կկանխեր ողբերգությունը, Ավոն կենդանի կմնար:
«Գիշերը փետը, մկրատը կբերենք, կզարկենք պատերին անընդհատ… դեղը 2 մասի կենենք, կուտանք: Երեկ էլ էս դեղը կերել էին, ելան պատերով վերեւ: Տղես մել էլ թե` մամա վրեքս ելան, չէ՝ ասի, մի վախեցի, պատի մեջ է, հետո որ փետով, որ զարկեցինք, կռիսն ընկավ. երեւի դեղն էր կերել` բժժել էր»:
Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոցխմբերովբարձրանում էինավտոբուս, երգումժողովրդական ու հայրենասիրական երգեր ևնվիրումազգայիներգերովձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում և վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը: