Փլուզման նոր դեպք Գյումրու Մուշ 2 թաղամասում: Հոկտեմբերի 23-ի լուսաբացին՝ ժամը 7-ի սահմաններում, 21-րդ շենքի 2 բնակարան ջրասույզ է եղել:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Վանաձորի ԲԿ են տեղափոխվել Լոռու մարզի Գուգարք գյուղի 9-րդ փողոցի թիվ 3 տան բնակիչներ:
«Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2013 թթ. հանրապետություն են ներկրվել 1881 գլուխ շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 64 տնտեսավարող սուբյեկտների: Ծրագրի նպատակն է ՀՀ ներկրել համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ, դրանցից ձևավորել տոհմային նախիրներ և տեղում սերունդ ստանալու միջոցով կազմակերպել այդ ցեղերի վերարտադրությունը:
Ակումբը գործում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղում, որի պարուհիները ինչ-որ մի բան չեն կիսել միմյանց հետ, ինչը վերածվել է ոչ միայն վիճաբանության, այլ նաեւ` ծեծկռտուքի։
Քաղաքացիներին տրամադրվում է անվճար խորհրդատվություն, գործում են հերթերի կառավարման և վճարման էլեկտրոնային համակարգեր, ներմուծվել է նոր՝ ծառայությունների տրամադրման որակի գնահատման և վերահսկման համակարգ, ստեղծվել են հարմարություններ՝ հաշմանդամ անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար:
Yerkir.am-ի տեղեկություններով` շորթում կատարելու կասկածանքով հոկտեմբերի 22-ին ձերբակալված ոստիկանության Չարբախի բաժնի պետի նախկին տեղակալ, Դոգ մականունով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 23-ի որոշումով կասեցվել է «ՄԻԼԿԱԹ» ՍՊԸ-ի 72,5% բուսասերուցքային սպրեդ «Էլնոր» և 82,5% կարագ սերուցքային «Կաթնառատ» արտադրատեսակների արտադրությունը:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում («Ադորա» ռեստորանի հարևանությամբ) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:´
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետևանքով:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ` Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ:
«Մենք երեխա ծախող չենք, մանկատուն թաբլելու, հիվանդանոց քցելու փոխարեն տվել ենք, որ տանեն, պահեն, մենք չեն կարող պահենք, ապրուստ չունենք: Իրանք մենակ ասեցին, որ մեզի կուտան 50.000 դրամը պետության, սակայն դա էլ չեն տվել, իսկ ես իմ երեխային տվել եմ ապահով մարդկանց»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալեքսան Հարությունյանը նշանակվելու է Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Իսկ Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հետ է կանչվելու, սակայն առայժմ անորոշ է նրա ճակատագիրը:
Տարածքային կառավարման նախկին նախարար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն արձակուրդն անց է կացնում Եվրոպայում եւ վերադարձից հետո կանցնի նոր աշխատանքի:
Թունավորումով Մուրացանի բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել Զավարյան 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 36-րդ բնակարանի բնակչուհի Վ. Գ.-ը (ծնվ. 2011թ.), ում առողջական վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության:
Միանգամից դժվար է ասել, որ 2014թ. հոկտեմբերի 22-ը ոսկե տառերով կմնա մեր բազմադարյա կրթության պատմության մեջ: Բայց այդ օրն ահագին բան ճշտվեց: Հետևաբար` այն հիշողության մեջ հաստատ կմնա: Բոլորս էլ գիտեինք, որ մեր կրթական համակարգը դանդաղ, բայց կայուն տեմպերով անկում է ապրում:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 22-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 81 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Դ.-ին:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Համոզված ենք, որ նման գործողություններն ի վիճակի չեն սասանելու միջազգային հանրության վճռականությունն ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Բացահայտվել է խարդախության՝ 7, գողության՝ 3, յուրացման՝ 2, խուլիգանության, դրամանենգության և շորթման 1-ական դեպք:
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված չէ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի նախաձեռնած հանրահավաքներով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվելու: Այս մասին ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ:
Այս իշխանությունը դեռ պարտականություններ ունի, որոնք պետք է դեռ կատարի. «Սա մեր բոլորի երկիրն ա, մեր հայրենիքն ա»։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։