Բաժիններ՝

Հունան Պողոսյան. «3 ժամվա ընթացքում բերման ենթարկված ցուցարարներն ազատ կարձակվեն»

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ ասելով, թե լրագրողները իրենց «բարձունքում չէին», որովհետև իրենք հորդորում էին նրանց մայթերից աշխատել, չխանգարել իրենց աշխատանքը, բացել պողոտայի երթևեկելի մասը, սակայն լրագրողներն այդպես էլ չհետևեցին իրենց կոչերին:

168.am-ի հարցին, թե ոստիկանությունը հայտարարում էր, որ բռնություն չի գործադրելու ցուցարարների նկատմամբ, սակայն այդպես չեղավ, ցուցարարներին բռնի ուժով հեռացրեցին պողոտայից, Հ. Պողոսյանն ասաց, որ իրենք բռնություն չեն կիրառել. «Մենք խնդրում էինք երթեկելի մասը բացել, բայց իրենք մեր օրինական պահանջին չէին ենթարկվում»:

Նա դժվարացավ ասել, թե քանի ցուցարարի են բերման ենթարկել, սակայն խոսացավ, որ 3 ժամվա ընթացքում բոլորն ազատ կարձակվեն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանը նույնպես Բաղրամյան պողոտայում է: Մեր հարցին, թե որքանո՞վ էին համաչափ ոստիկանության գործողությունները, նա պատասխանեց, թե դեռ վաղ է գնահատականներ տալ ոստիկանության գործողություններին: Նրա խոսքով՝ այս պահին կարևորն այն է, որ երեք ժամից ազատ արձակվեն բերման ենթարկված ցուցարարները:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս