Արա Բուդաղյանը կալանավորվել է. փաստաբանը կբողոքարկի որոշումը
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների գործով ձերբակալված Արա Բադուաղյանին երեկ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` Արա Բուդաղյանին կալանավորելու մասին, ինչը բավարարվել է:
Փաստաբանը նշեց, որ կալանավորելու և մեղադրանք առաջադրելու հիմքեր չկային, ինքն այսօր պատրաստվում է բողոքարկել դրանք:
Նշենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը: