
Բերման են ենթարկել նաև Արգիշտի Կիվիրյանին

Քիչ առաջ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին Արգիշտի Կիվիրյանին, ով փորձում էր միանձնյա կրկին փակել Բաղրամյան պողոտան: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ Կիվիրյանը կարող է անել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով:
Սակայն Կիվիրյանն ընդդիմանում էր, բայց նրան բռնի նստեցրին ոստիկանության մեքենան ու տարան: