
Ոստիկանները հեռացնում են աղբամանները

Քիչ առաջ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում մոտեցավ Դավիթ Սանասարյանին և առաջարկեց ցուցարարներին ուղեկցել Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել իրենց ակցիան: Սակայն Դավիթ Սանասարյանը չհամաձայնեց՝ առաջարկելով բացել ճանապարհը, որպեսզի իրենք գնան Բաղրամյան 26:
Վալերի Օսիպյանը պատասխանեց, թե դրա համար անհրաժեշտ էր համապատասխան թույլտվություն ստանալ: Ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում: Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը բռնություն չի գործադրելու. «Ոչ մի բռնություն չի լինելու, սադրանքների մի դիմեք»,- ասաց նա:
Այս պահին կարմիր բերետավորները կանգնել են աղբամանների դիմաց, իսկ հետևի կողմից ոստիկանները հեռացնում են աղբամանները:
Անի Քեշիշյան
Ռազմիկ Մարտիրոսյան