«Վալերի Օսիպյանը մոլորեցրել է ցուցարարներին». Անդրիաս Ղուկասյան

Բաղրամյան պողոտայում Անդրիաս Ղուկասայանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոլորեցրել է ցուցարարներին՝ օրեր առաջ հայտարելով, որ բռնի չեն կիրառելու, իսկ այսօր ոստիկանները բռնի կերպով ցրեցին ցուցարարներին ու բացեցին Բաղրամյան պողոտան:

  «Օսիպյանը խոստացել էր բռնի ուժ կիրառելու պարագայում հրաժարական տար և այժմ պարտավոր է պահել խոստումը»,- ասաց նա: Ըստ Ղուկասյանի՝ քաղաքացիներին բերման են ենթարկել առանց որևէ օրինական հիմքի:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները հենց այսօր ցրեցին ցուցարարներին, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ դա պայանավորված է ցուցարաների` աղբամանները քայլ-քայլ առաջ տանելու ոոշմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031