Բաժիններ՝

«Ամառային նորմալ ճամբարները Հայաստանում 2-3-ն են, մնացածը՝ քայքայիչ աղանդավորական են». Ա. Ամարյան

«Եկեք տարանջատենք՝ ինչ է աղանդը, ինչ է քայքայիչ աղանդը: Տվյալ տարածքում (օրինակ՝ ՀՀ) ավանդական եկեղեցու դավանաբանությունից մի փոքր շեղումը համարվում է աղանդ, և լինել աղանդավոր, չի նշանակում՝ լինել քայքայիչ աղանդի ներկայացուցիչ: Հայաստանում աղանդները, որպես այդպիսին, շատ քիչ են, մեզ մոտ հիմնականում քրիստոնեական քայքայիչ աղանդներն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Մարդուն տանում են զոմբիացման՝ մարդու ուղեղը լրիվ անջատվում է ու չի գիտակցում, թե ինչ է անում: Այդ տիպի մարդկանց հետ բերելը շատ դժվար է: Մենք երևի հիշում ենք Սևանի դեպքը, երբ երիտասարդը կացնով սպանեց ծնողներին, հետո սկսվեցին դատական պրոցեսներ, ասվել էր, որ մարդասպանը Եհովայի վկա էր: Եհովայի վկաներն սկսեցին աղմուկ բարձրացնել, թե իրենց եկեղեցում այդպիսի բան չի կարող լինել: Մենք ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ նույն պատմությունը եղել է նաև Ռուսաստանում, երբ ամուսինները դաժանաբար սպանել էին 13 հոգու՝ վերևից ձայն լսելով, թե դրանք սատանա են: Դրանք եղել էին Եհովայի վկաներ կառույցից»,- նշեց նա:

Ալեքսանդր Ամարյանը նկատեց՝ աղանդավորների թիրախում են երեխաները, որոնք հոգևորսության են ենթարկվում ամառային ճամբարներում. «Ես իմացա, որ պետական, այսինքն՝ նորմալ ճամբարները 2-3-ն են, մնացածը՝ քայքայիչ աղանդավորական են: Դրանք տարբեր վայրերում կան՝ Սևան, Հանքավան, Դիլիջան»:

Հոգեթերապևտ Ա. Ներսիսյանը շարունակելով այս թեման, ասաց, որ մարդիկ տեղեկացված չեն. «Սոցիալական վիճակից ելնելով՝ ծնեղները երեխաներին ուղարկում են ճամբար, բայց ավելի լավ է երեխան միայն հաց ու ջուր օգտագործի, քան ընկնի հոգևորսների ձեռքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս