Ոստիկանները համոզում են, որ ցուցարարներն իրենց քույրերն ու եղբայրներն են
Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ գործադրել: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանների մոտ նույնիսկ մահակներ չկան: Նա դիմելով ցուցարարներին ասում էր. «Մենք ձեր եղբայրներն ենք, դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, մենք ուժ չենք գործադրելու: Եկեք Բաղրամյան պողոտան վերադարձնենք նախկին տեսքին»:
Ցուցարարների դիմաց շարքով կանգնած կին ոստիկանները նույնպես ցուցարարներին համոզում էին, որ իրենք նրանք քույրերն են, սակայն ցուցարարները հեգնում էին նրանց: Ցուցարարները բացականչում են. «Կին ոստիկաններին տարեք մեր դիմացից, տղամարդիկ թող գան»: Կին ոստիկանները հեռացվեցին պողոտայից: