ՊՆ-ն մի քանի մատակարարների դատի է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միայն 2014 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը երեք դատական հայցեր է ներկայացրել տարբեր ընկերությունների դեմ՝ պահանջելով այդ ընկերություններից բռնագանձել նախարարության պարտքերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ երեք հայցադիմումների ընդհանուր չափը կազմել է մոտ 28 միլիոն դրամ: Միայն այն փաստը, որ ինչ-որ ընկերություններ ՀՀ պաշտպանության նախարարությանը կամ որևէ այլ գերատեսչության կարող են պարտք մնալ, արդեն իսկ տարակուսանքի տեղիք է տալիս:
Բանն այն է, որ ՊՆ–ն և մյուս գերատեսչությունները սովորաբար վճարում են իրենց մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար: Իսկ եթե նրանց պարտք են մնում, նշանակում է՝գերատեսչությունները կանխավճար են կատարել, բայց իրենց պահանջված ապրանքը կամ ծառայությունը չեն ստացել»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։