Բաժիններ՝

Լոռու որոշ դպրոցներ գնացել են խնայողության՝ ժամավճարի արժեքը կրճատելու կամ դրույքաչափը մասնատելու հաշվին

asparez.am-ը գրում է.  ՀՀ պետական դպրոցները պետբյուջեից, բացի շենքի պահպանման ծախսերը, ստանում են աշակերտների թվով ֆինանսավորում: Մեկ աշակերտի հաշվով հատկացվում է 107 հազար դրամ: Եվ եթե մեկ աշակերտի նվազման դեպքում հետեւանքներն այնքան էլ ակնառու չեն, ապա 10 աշակերտի դեպքում դա կազմում է ոչ ավել, ոչ պակաս 1 մլն 70 հազար դրամ, ինչը մեծ գումար է՝ հատկապես փոքր դպրոցների համար:

«Բավականին մեծ ճեղքվածք է առաջանում դպրոցի բյուջեում: Մեկ աշակերտի համար հատկացվող գումարին, եթե մի փոքր էլ ավելացնենք, կարող ենք տալ մեր դպրոցի ուսուցիչների մեկ ամսվա աշխատավարձը»,-համեմատություն է անում Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը, մտավախություն հայտնելով, որ աշակերտների թվի շարունակական նվազման դեպքում դպրոցը կարող է կանգնել ֆինանսական լուրջ խնդիրների առաջ:

«Իմ մտավախությունը տեղին է, որովհետեւ ծնողներ կան, որոնք մոտեցել ու զգուշացրել են, որ հնարավոր է` երեխաների հետ տեղափոխվեն արտերկիր՝ այնտեղ գտնվող ամուսինների մոտ: Ծնողներ ունենք, որ այստեղ 2-3 երեխա ունեն: Այսինքն, հնարավոր է` տարվա ընթացքում 10-11 երեխա հեռանա դպրոցից»:

Հարցին թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ դպրոցի համար եւ՝ ինչպես է դպրոցը դիմակայելու հնարավոր ֆինանսական խնդիրներին, տնօրեն Ա.Վարդանյանը պատասխանում է. «Ամենադժվար հարցն եք ինձ տալիս: Հույս ունեմ, որ նրանց գնալը չի ստացվի: Ինձ այդպես խաբում եմ: Չեմ կարող հասկանալ, թե այդ դեպքում ես ինչ քայլերի կարող եմ դիմել: Չգիտեմ»:

Չնայած վերջին տարիներին աշակերտների թվի նվազմանը, ուսուցիչների կտրուկ կրճատումներ մարզում չեն եղել: Որոշ դպրոցներում ելքը գտել են ժամավճարի արժեքը ժամանակավորապես իջեցնելու հաշվին:

«Այս տարի ես խնդիր ունեցա ուսուցիչների վարձատրության հարցում: Շատ աշակերտ ունեցող դպրոցները կարողացան մի բան էլ ավելացնել ուսուցչի ժամավճարի արժեքը, ինձ մոտ հակառակը եղավ: Ես մի բան էլ իջեցրի»,-ասում է թիվ 9 դպրոցի տնօրենն ու հույս հայտնում, որ հաջորդ տարի կկարողանա վերականգնել ժամավճարի նախկին չափը:

Որոշ դպրոցներ էլ ուսուցիչների կրճատումներից խուսափելու համար գնացել են դրույքաչափը մի քանի ուսուցչի միջեւ բաժանելու ճանապարհով: Շաբաթական մեկ դասաժամի համար ուսուցիչը ամսական ստանում է, միջին հաշվով, 4000-4500 դրամ: Մեկ դրույքը՝ 22 դասաժամը, թեկուզ երկու ուսուցչի միջեւ բաժանելու դեպքում ստացվում է, որ նրանցից յուրաքանչյուրը կստանա միջին հաշվով 44.000 դրամ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս