Նոյեմբերի 20-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Գ.-ին:
Այսօր տեղի ունեցավ իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն հ/կ նախագահ Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի շնորհանդեսը: 168.am-ի հետ զրույցում Վ. Հարությունյանը նշեց, որ գրքի նպատակն այն էր, որ մեր այսօրվա ընթերցողը, հատկապես՝ երիտասարդները, ծանոթանան իրենց ծնողների պատմությանը.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պետական պարգևներ է շնորհել մի շարք երկրների պաշտոնյաների՝ այդ թվում Հայաստանի նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին, Ռուսաստան Դաշնության հետ հարաբերությունների և համագործակցության, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Մեր օդաչուների դիերը, այսպես, թե այնպես, դուրս բերվելու են: Խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, թե ինչու ունեցանք երեք զոհ, ո՞վ է մեղավոր: Ցանկացած կիսալուրջ երկրում արդեն իսկ նախաքննություն կընթանար այս գործով: Դա պարզ է, որ Ադրբեջանը պետք է կրակի, պարզ է նաեւ, որ այսօրվա քաղաքական ֆոնին այդ երկիրն ավելի ագրեսիվ է դառնում, բայց այ ինչու՞ է հայկական կողմը նման մանկական սխալներ թույլ տալիս, սա արդեն պետք է պատասխանեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար» :
Գոռ Քլոյանի մայրիկը` Ազատուհի Քլոյանը, հայտնեց, որ արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռությամբ իրենք հանդիպում են ունենում: Վերջինս չցանկացավ հանդիպումից մանրամասներ նշել. «Չեմ ցանկանում խոսել, բայց սպասելիքներ ունեմ մեր հանդիպումներից»:
Բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հավաստմամբ՝ երեխան ունի բազմակի արատներ և մշտապես պետք է գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաև վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երևանում մնալու պարագայում:
S.O.S ահազանգ Վայոց ձորից. Ազատեկի հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկան մտադիր են կառուցել բազմաթիվ այգիների կողքին:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 36 տանը:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած եւ այժմ Վրաստանում գտնվող Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս մեկ ամսով երկարացվել է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում ավտոճանապարհի հարակից ժայռից քար է թուլացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատական նիստը սկսվեց ուշացումով. նախագահող դատավորն ասաց, որ դատական նիստը ուշացումով է սկսվում, քանի որ ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի համար շտապօգնություն է հրավիրվել:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին այցելել է Մարտունու շրջան՝ տեղում ծխախոտագործության զարգացման և արտեզյան հորերի ցանցի ընդլայնման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:
Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի ՝ երեխային գնելու համար:
Վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, տեղում մահացել է:
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել 1967 թ. ծնված Գարեգին Հ.-ն և հայտնել է, որ դիմակավորված 3 անհայտ քաղաքացիներ հարձակվել են իրենց պատկանող խանութի վրա, ատրճանակի նմանվող իրով սպառնացել վաճառողուհուն և հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու կալանավոր հացադուլ են հայտարարել և բողոքում են իրենց քրեական գործից:
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։ Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում […]
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.52-ին, մարվել՝ 21.35-ին: Մասամբ այրվել է դաշնամուր և գրապահարան:
«Քրեական օրենսգրքով արդեն իսկ սահմանված է արտահոսքի հետ կապված պատասխանատվություն կիբերհանցագործությունների դեպքում, եթե դա եղել է հաքերության հետևանքով: Ես փորձեցի գտնել՝ արդյոք հայտնի՞ է աղբյուրը, որից արտահոսք է եղել, եկա եզրահանգման, որ աղբյուրը հայտնի չէ: Հետևաբար՝ այնքան խառնաշփոթային իրավիճակ է, որ անգամ պարզ չի դառնում, թե որտեղից է եղել արտահոսքը, որպեսզի համապատասխան մարմինը պատասխանատվության ենթարկվի: Այս նախագիծը կօգնի ավելի մանրամասն կարգավորել, պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ տեղեկատվություն ունի»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը:
Որքան էլ մենք գովեստի խոսքեր ենք ուղղում մեր բանակի, մեր զինվորների հասցեին, ամեն դեպքում, կա մի մեծ անհանգստություն, որն ամենևին պայմանավորված չէ հակառակորդի մարտունակությամբ: Դա հասկանալի, գիտակցված վտանգ է, որին պատրաստ ենք դիմակայել:
Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարելուց առաջ աշխատում է խորասուզվել մարդկային ճակատագրերի ու իրադրության մեջ այնքան, որքան թույլ է տալիս իրավիճակն ու իր ներքին զգայական համակարգը: Երկար զրուցում է մարդու հետ, ընկերանում, հարցեր տալիս և, ամենակարևորը, լսում է: Լսածն ու վերապրածը դառնում են շրջանակված մի ակնթարթ, որի հետևում միշտ պատմություն է: Ի վերջո, լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը հենց պատմություն […]
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից՝ 3-ը:
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 87 AU 888 և «ԿամԱԶ» մակնիշի 34 TU 132 պետհամարանիշերով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Ա.-ը տեղում մահացել է:
Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` «Բարգավաճ Հայաստանից», դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունն ում կարծիքն է ընդունում` որպես պաշտոնական կարծիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Գյումրու առաջին և երկրորդ գերեզմանատներում, սկսած 2008 թ-ից, նոր հողհատկացումներ այլևս չեն իրականացվում: