Տիգրան Կարապետյանին թույլ չեն տալիս հանդիպել դատապարտյալների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ և կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ նա այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան թույլ չի տվել մտնել ներս և հանդիպել դատապարտյալների հետ: Կարապետյանը ստիպված է եղել ծանրոցները հանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն դատապարտյալներին, իսկ ինքը վերադարձել է Երևան: Մեզ հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գնացել եմ, բայց վարչության պետի փոփոխության հետ կապված պահն էր, ու ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ: Միշտ էլ այցելում եմ, ծխախոտ, սուրճ և գրքեր եմ տանում»,- ասաց իրեն արմատական ընդդիմություն համարող Տ. Կարապետյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։