Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունում տեսանյութի հետ կապված ուսումնասիրություն է կատարվում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ երեխայի ինքությունը պարզելու համար:
Երեւանում, 4-րդ գյուղում երեկ ծառից կախված տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 05.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1981 թ. ծնված Քրիստինե Գ.-ն, 1982 թ. ծնված Արմինե Գ.-ն և 1999 թ. ծնված Արուսյակ Կ.-ն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ազիզ Ս.-ն
«Վաճառքները, ցավոք, նվազման տենդենց ունեն…»,- ասել է նա 168.am-ի թղթակցի հետ զրույցում: Այնուամենայնիվ, Ա. Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի 2015-ից. «Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում` հատկապես քաղաքական առումով: Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն` ա՜, էլի քաղաքականացրեց»:
Դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյուն, 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացած 19-ամյա Դավիթ Քոլոյանը գարնանը պետք է զորացրվեր:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ:
2015 թվականի հունվարի 4-ին և 5-ին՝ հանրապետությունում կսկսվի 2015թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը: Կենսաթոշակները կվճարվեն բարձրացված չափերով:
«Տոնածառը, հրդեհային անվտանգության տեսանկյունից, ունի իր առանձնահատկությունները։ Տոնածառը պետք է տեղադրել առաջին հարկում, իսկ եթե բազմահարկ շենքի երկրորդ հարկում են տեղադրում, ապա այնտեղ անպայման պետք է լինի տարահանման երկու կետ»։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16.05-ին, Երևանի Ջամբուլի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։
BBC-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել շուրջ 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիան լքած և Հայաստան եկած սիրիացիների մասին:
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 22-ից 25-ը ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի(ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀՀ և ՌԴ Զինված ուժերի զորքերի կիրառման համատեղ պլանավորման փաստաթղթերի մշակման և ճշտման հարցերով ՌԴ հարավային ռազմական շրջանում նախատեսված շտաբային բանակցություններին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
«Մենք այսօր ականատեսն ենք շատ հարցերում ռուս-թուրքական շահերի հատումների, և նման հատումների ներքո 100-ամյակն այդ օրակարգում բարձր տեղ չի զբաղեցնի»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:
Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործն արդեն վերաքննիչ դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը Արշակ Խաչատրյանն է, գործը կքննեն նաև դատավորներ Արմեն Դանիելյանն ու Սևակ Համբարձումյանը:
Դեկտեմբերի 21-ին` գիշերը ժամը 01:30-ի դրությամբ, Հրազդան-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-28) 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:
Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:
Չնայած ցորեն ներմուծող և այլուր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ դոլարի փոխարժեքի իջեցմամբ պայմանավորված՝ իջեցրել են բաց թողնված այլուրի գները, խանութներում հացի տեսականին 20-30 դրամով թանկ է վաճառվում: Թանկացած գներով խանութներում վաճառվում է նաև հացաբուլկեղենը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում ռումբ է տեղադրված և այն պայթելու է:
«Յունիբանկը» հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի եզրին։ Այստեղ հնչող կրակոցների ձայները սովորական են դարձել։
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի 24-ամյա աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխվել է իրավիճակում ճիշտ կողմնորոշված տաքսիստի շնորհիվ։
Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով հավանաբար իր երեխան է: