Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Սամվել Լեւոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի երեխաներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հաստատեց, որ ստուգումներով պարզվել է՝ խոզերն անկած են եղել և այժմ գործը դատաքննչական մարմիններում է:
Ըստ որոշման նախագծի՝ վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտը:
«Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրերս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չեն ավարտվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածում, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին սկսվել է գետնաբուք (մրրիկ):
«Նվեր 12 տարեկան հայ տղայի համար, ով ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել Ուկրաինայի ողբերգական դեպքերից հետո։ Հուսով եմ այս նվերը նրան կօգնի դառնալ լավ երաժիշտ»:
Նրանց տեխնիկական միջոցների գործադրմամբ հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել գումար:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի փողոցի թիվ 40/2 հասցեում գտնվող ավտոլվացման կետում առկա է էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել Երևանի բնակչության առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների թիվը:
Պետությունը շահագրգռված է, որ այս մարդիկ մահանան՝ փոխհատուցումը չստացած, քանի որ, խոշոր հաշվով, տարեց թոշակառուները պետության համար բեռ են:
2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.20-ին, 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ն ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հաղորդում է տվել, որ հայրը` 1955 թ. ծնված Միշա Մ.-ն, դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանել է «Շիրակ» օդանավակայան, սակայն տուն չի հասել:
20 տարի է ՝Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունն առկա է, սակայն պատերազմի իրական վտանգ չկա։ Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէ, որ կհաղթի, հակառակ դեպքում` պատերազմը վաղուց կսկսեր, նրանք համոոզված են, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվեն։
Երվանդ Վարոսյանի պաշտպանյալն է:
Ամբաստանյալը մեղադրվում էր ավազակության եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու մեջ եւ 2 տարի 11 ամիս գտնվում էր կալանքի տակ, սակայն դատախազը մեղադրանքից հրաժարվել է, եւ դատարանն արդարացման դատական ակտ է կայացրել:
Ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն արձանագրվել, վերահաշվարկի պահանջ չի առաջացել:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հավաստիացնում է, որ այս տարի Ամանորին ձվի դեֆիցիտ չի լինի:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում, շրթունքի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Մեհդի Մ.-ն:
Բացահայտում լուսադեմին. գործը չհասցրին ավարտին հասցնել:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Մեծավան գյուղի Անդրանիկի և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, 25-ամյա կնոջ և նրանց 10 ամսական որդուն:
Երևանում բնակվող օտարազգի 44-ամյա Մանոլիան բողոքել է, որ դիահերձարանից գողացել են իր ամուսնու դին և տեղափոխել Հոլանդիա։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտարգության ծառայությունից մեզ հայտնեցին, որ առ այսօր ԱՄՆ-ից ՀՀ է ներկրվել 10 հատ կոկորդիլոս` ընդհանուր 23կգ կշռով: Ասել է թե մեկ կոկորդիլոսը միջինը 2-2,5 կգ-անոց է: Մինչդեռ, նախորդ ամանորի կոկորդիլոսները բավական մեծ էին` յուրաքանչյուրը 12 կգ-անոց:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Լևոն Օ.-ն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը. հերթական ստուգայցի արդյունքները: