Քննություն է տարվում՝ պարզելու «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։

2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։

Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի ձախ ծոցագրպանից հայտնաբերվել է նոթատետրի թուղթ՝ հետևյալ գրությամբ. «Իմ արածի համար ոչ մեկի չմեղադրեք. զզվել էի կյանքից, ես եմ որոշել», այնուհետև՝ ստորագրություն:
Դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար կատարվում է քննության։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031