Բաժիններ՝

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության`14, խարդախության` 16, ապօրինի ծառահատման` 1, կողոպուտի` 2, խուլիգանության 3 և յուրացման 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, խարդախության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031