Բաժիններ՝

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհը քարաթափման պատճառով դժվարանցանելի է

Դեկտեմբերի 21-ին` գիշերը ժամը 01:30-ի դրությամբ, Հրազդան-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-28) 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: 25-30 խմ ծավալի քարաբեկորները միակողմանի փակել են

ճանապարհի երթևեկելի հատվածը՝ այն դարձնելով դժվարանցանելի:

Հրազդանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից աշխատանքներ
են տարվում ճանապարհի երթևեկությունը վերականգնելու համար:
Դեկտեմբերի 21-ին` ժամը 09:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ
մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031