Բաժիններ՝

Ադրբեջանը գնդակոծությունից պաշտպանվելու համար սահմանամերձ գոտում կառուցում է պատեր

Ինչպես երեկ տեղեկացնում էր razm.info-ն՝ Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում,ադրբեջանական կողմը կառուցում է պաշտպանական պատ։ Այս մասին հայտնել  է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը։

Պատերը կառուցվում են գյուղերի ամենավտանգավոր վայրերում գտնվող տների դիմաց, և դրանց բարձրությունը հավասար է տների տանիքներին: Հրապարակման մեջ նշվում է, որ աշխատնաքները հնարավորինս արագ իրականացնելու համար ներգրավված են բավականաչափ ուժեր:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծության տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական այն բնակավայրերը, որոնք խոցման տիրույթում են։ Դրան ի պատասխան, հայ դիրքապահները ոչ միայն պատասխան կրակով լռեցնում են գնդակոծությունը, այլև, տեսականորեն չի բացառվում, որ որպես սաստման միջոց գնդակոծության տակ են պահում ադրբեջանական բնակավայրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031