«Էխո Մոսկվի» ռ/կ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ Հայաստանի դեպքերի լուսաբանան մասին

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Էխո Մոսկվի» ռ/կ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ խոսելով Հայաստանի դեպքերի լուսաբանան մասին, ասել է, թե ռուսական լրատվամիջոցները տարակուսած էին և չգիտեին, թե ինչպես լուսաբանել հայաստանյան իրադարձությունները։ «Մի կողմից կա գիտակցություն, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, մյուս կողմից՝ ռուսական լրատվամիջոցները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, իսկ Կրեմլը ոչինչ չէր ազդարարում։ Այդ իսկ պատճառով լուսաբանումը իմ դիտարկմամբ հասցված էր նվազագույնի։

Նման իրավիճակում հայաստանյան ցույցերը կարելի էր պիտակավորել որպես «Հայկական Մայդան», կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կազմակերպած նախագիծ, սակայն իմ տպավորությունն այն էր, որ այս թեզը հեռու չգնաց, քանզի Կրեմլից եկավ՝ իրավիճակը հարթելու և աղմուկ չբարձրացնելու որոշում։ Սա եւս մեկ անգամ փաստում է Ռուսաստանի պետական լրատվամիջոցների կախյալ լինելու մասին»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031